|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
«Ոստիկանական ուժերի վերահսկողությամբ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 2009 թ. մայիսի 1-ին` Երևանի ավագանու ընտրություններից մեկ ամիս առաջ, կազմակերպեց ՀԱԿ երկրորդ հանրահավաքը: Իր ելույթում նա նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրեց իշխանությունը պահելու համար միջոցներ չխնայելու մեջ (անգամ Ցեղասպանության ուրացման գնով)»,- 2009 թ. մայիսի 11-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը նման բովանդակությամբ գաղտնի նամակ է ուղղել ԱՄՆ պետդեպարտամենտին:
Նամակը հրապարակել է Wikileaks-ը: Դեսպանը նամակում նշել է, որ հանրահավաքներին մասնակցել է 6-8 հազար մարդ, իսկ ոստիկանությունն այդ ընթացքում գործողություն է սկսել ապօրինի զենք ու զինամթերքի տեղափոխման դեմ: Թեև ոչ ոք չի կարող խանգարել խորամանկ նախկին նախագահին, այդուհանդերձ, նրա հանրահավաքների մասնակիցների թվի նվազումը ցույց է տալիս, որ Տեր-Պետրոսյանի համախոհները կորցնում են իրենց վստահությունն ընտրություններում հաղթանակ տանելու հնարավորությունների նկատմամբ»,- գրել է Մարի Յովանովիչը: