Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեւոն Տեր-Պետրոսյանը թքած ունի Հայաստանի ապագայի վրա: Նրա համար կարեւորն այն է, թե ո՞վ է Սերժ Սարգսյանին հավատարմության երդում տալիս, իսկ ով` ոչ, Սերժի հե՞տ են, թե՞ ոչ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը:
Նա նշեց նաեւ, որ ՀԱԿ-ը բառ անգամ չի նշում այն մասին, թե ինչպիսի Հայաստանի համար է պայքարում: Այդ մասին, ըստ Սադոյանի, չեն խոսում նաեւ քաղաքական մյուս ուժերը: ԱԺԴ նախագահը համոզված է, որ ՀԱԿ-ի ներսում էլ հակասություններ կան, քանի որ Արամ Զավենի Սարգսյանը հայտարարում է արտահերթ ընտրությունների մասին, Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում, թե դրա անհրաժեշտությունն արդեն գուցեւ չկա:
«Ավգյան ախոռներն են ուզում մաքրել, մեկը չկա հարցնի էդ ախոռները 1995-1996 թվականներին ինչո՞ւ չէիք մաքրում»,- զայրացած նշեց Սադոյանը: