Փոխարժեքներ
13 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Երեկ գիշերը` ժամը 4.35-ին, «Լինսի» հիմնադրամի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին պատկանող` Երեւանի Ավան թաղամասի Աճառյան փողոցում գտնվող տներից մեկի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Տան պարսպի վրայով ներս ցատկելով տան բակ` 5 դիմակավորված անձինք բացել են զուգարանի պատուհանը, այնտեղից մուտք գործել տուն, պարանով կապել այդ պահին տանը գտնվող 4 մարդու եւ զենքի գործադրմամբ պահանջել տանը պահվող գումարներն ու ոսկեղենը:
Պարզելով, որ դրանք պահվում են չհրկիզվող պահարանում, ավազակներն այն տեղափոխել են տանտերերին պատկանող Nissan Patrol մեքենայի բեռնախցիկը եւ նույն մեքենայով հեռացել:
Առավոտյան ժամը 9.40-ի սահմաններում նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Շենգավիթում:
Ոստիկանությունից մեր այս տեղեկությունները հաստատեցին` հայտնելով, որ հարձակման ենթարկվածներից 2-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: