| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նոյեմբերի 19-ին` ժամը 16.55-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է ահազանգել 1967 թ. ծնված Գարեգին Հ.-ն և հայտնել, որ դիմակավորված 3 անհայտ քաղաքացիներ հարձակվել են իրենց պատկանող խանութի վրա, ատրճանակի նմանվող իրով սպառնացել վաճառողուհուն և հափշտակել տարբեր տեսակի ոսկյա զարդեր:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 16.30-ի սահմաններում, ատրճանակներով զինված երեք դիմակավորված անձ Թումանյան փողոցում գտնվող` 1971 թ. ծնված Գայանե Գ.-ին պատկանող խանութից հափշտակել են ոսկյա զարդեր: Նույն օրը` ժամը 23.45-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, Թումանյանի և Տարոնի բաժինների ծառայողները Ալավերդի քաղաքի Լենհանքեր թաղամասի ճանապարհին հայտնաբերել և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալել են 1992 թ. ծնված Հովհաննես Մ.-ին և 1992 թ. ծնված Անդրանիկ Մ.-ին: Նույն թաղամասում կատարված տեղանքի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են 38 կտոր ոսկյա զարդեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ երրորդ անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: