կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-05 21:26
Հասարակություն

Դիմակավորված մտել են տուն, ամուսիններին ծեծել, հափշտակել զարդեղենն ու գումարը. ՔԿ

Դիմակավորված մտել են տուն, ամուսիններին ծեծել,  հափշտակել զարդեղենն ու գումարը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գեղակերտ գյուղում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն կատարելու դեպքի առթիվ:

2015 թվականի նոյեմբերի 05-ին` ժամը 03:30-ի սահմաններում, դիմակավորված  անհայտ անձինք, նախնական  համաձայնությամբ, Հ.Խաչատրյանի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ ապօրինի մուտք են գործել Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում գտնվող վերջինիս տուն, տարեց ամուսիններ Խաչատրյանների կյանքի և առողջության համար վտանգավոր  բռնություն գործադրելով, այն է՝ ձեռքերով և ոտքերով վերջիններիս  հարվածներ հասցնելով, սպանության սպառնալիքներ տալով, հափշտակել են կանխիկ գումար և ոսկյա  զարդեր՝ նրանց պատճառելով խոշոր  չափերի հասնող նյութական վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ անձի կամ անձանց ինքնությունն ու շրջանակը պարզելու ուղղությամբ: