|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«ՉԻ»-ն գրում է. «Տևական ժամանակ է ԱԺ՝ պատգամավոր Մհեր Սեդրակյանը չի ներկայանում ԱԺ քառօրյա նիստերին։ «ՉԻ» տեղեկություններով՝ Սեդրակյանը նեղացած է սեպտեմբերի 9-ին դիմակավորված անձինք ցուցադրաբար ներխուժել են պատգամավորի տուն և հետախուզվող անձի են որոնել։ Այդ աշխատանքները ոստիկանները իրականացրել են ակնհայտ ահաբեկչական ձևերով։ Անակնկալի եկած Սեդրակյանը զանգահարել է հարազատ կուսակցության նախագահին և տեղեկացրել կատարվածի մասին։
Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ տեղյակ չէ, ինչը տարակուսանք է առաջացրել Սեդրակյանի մեջ։ Թերևս այս հանգամանքով էլ պայմանավորված է եղել այն, որ Մհեր Սեդրակյանը որոշել է իր որդու հարսանիքը կազմակերպել նեղ շրջանակով։ Փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից, վերջինս պատասխանեց, որ միայն առավոտյան բաժնից կարող է ճշտել լուրի իսկությունը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։