| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Էջմիածին քաղաքում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ,  որի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Կան ձերբակալվածներ։ 
Նախնական քննության տվյալներով՝ դիմակավորված երկու անձ  հոկտեմբերի 20-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, գույքն ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք են գործել Էջմիածին քաղաքի բնակիչ Ս.Սողբաթյանի բնակարան և որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ սպառնալիքներ տալով, նրա  առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել են զգալի չափերի կանխիկ  գումար և բջջային  հեռախոս, որից հետո դիմել են փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով:
Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է Էջմիածին քաղաքի երկու բնակիչ։
Կատարված քննչական փորձարարության ժամանակ հայտնաբերվել է երկու սև գույնի դիմակ և հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
Նախաքննությունը շարունակվում է։  Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: