կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-01 23:10
Առանց Կատեգորիա

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Շահինյանը սանիկին հորդորել է հանձնվել

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Շահինյանը սանիկին հորդորել է հանձնվել

Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քրոջ` Կարինե Շահինյանի որդու` Արսեն Ահարոնյանի վրա «սարքված» սպանության գործով դատաքննությունն ընթացքի մեջ է: Հովհաննես Թամամյանի մասով գործն առանձնացվել է, եւ դրա քննությունն, ըստ էության, կապ չի ունենալու սպանության հանգամանքների մասով տարվող դատաքննության հետ:

Իսկ սպանության համար հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված 7 անձանցից մեկը` Նարեկ Օհանջանյանը, նախօրեին ազատ է արձակվել համաներման ակտի կիրառման արդյունքում: Սպանության համար հարուցված քրեական գործի շրջանակներում Նարեկը ձերբակալվել էր այն պատճառով, որ «ռազբորկային» մեկնած տղաները օգտվել էին հենց նրա ավտոմեքենայից: Ի դեպ, մեղադրանքը դատարանում պաշտպանում է Կորյուն Փիլոյանը:

Թամամյանի ձերբակալությունից հետո սպանության մեղադրանքը հանվեց Շահինյանի քրոջ որդու վրայից եւ դրվեց 32-ամյա Վռամ Բաղդասարյանի վրա: Հենց նրա անունն է, որ կապվեց ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովի թիկնազորի հետ:

Վռամը Հովհաննես Շահինյանի սանիկն է, մեկուկես տարի առաջ կայացել է Վռամի հարսանիքը, իսկ հարսանիքի քավորը եղել է Հովհաննես Շահինյանը: Ի դեպ, երբ պարզվել է, որ Շահինյանի քրոջ որդու` Արսենի մասով հնարավոր չէ գործ սարքել, այսինքն` «ինքնապաշտպանություն ձեւակերպել» եւ Արսենին «պրծացնել», Շահինյան Հովհաննեսն իր մոտ է կանչել սանիկին` Վռամին, եւ նրան հորդորել է հանձնվել դատախազություն եւ սպանությունը «վիզ վերցնել»: Վռամը հրաժարվել է: