Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը հերթական անգամ արտասահմանյան ուղևորության է ուղարկել իր սանիկին՝ ԱԺ իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանին: Այս հողի վրա ԱԺ-ում դժգոհության ալիք է բարձրացել, առանց այն էլ որևէ արտոնությունից՝ ուղևորություններից, հավելավճարներից չօգտվող ԱԺ աշխատակիցներն ասում են, որ իրենց համբերության բաժակն արդեն լցվում է:
Այս անգամ ԱԺ աշխատակիցներին զայրացրել է հատկապես այն հանգամանքը, որ մոտ մեկ շաբաթ առաջ ԱԺ-ի Ստրասբուրգ կատարած այցի ժամանակ 5-6 հոգանոց պատվիրակության կազմում մեկնել է նաև Հայկ Սարգսյանի կինը, ով «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել իր անցկացրած անմոռանալի հանգստից; Թերևս Թովմասյանին քավոր կարգելու առաջարկներն այսուհետ ավելանան. ո՞վ չի ուզենա նման քավոր ունենալ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։