Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն տարածվեց, որ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է, եւ դա ոմանք ընկալեցին Նիկոլ Փաշինյանի՝ «սերժական կադրերից ազատվելու» նախօրեի խոստման կոնտեքստում։ Թեեւ նա ԱԳ փոխնախարար էր նշանակվել հեղափոխությունից հետո՝ 2018-ի դեկտեմբերին, մինչ այդ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն էր եւ ունի հարուստ աշխատանքային կենսագրություն։
Աշխատել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, համատեղության կարգով՝ ՀՀ դեսպան Կուբայում, Կոստա Ռիկայում, Պանամայում, Գվատեմալայում, Իրաքում ՄԱԿ-ի առաքելության գլխավոր խորհրդական եւ այլն։
Մենք տեղեկացանք, որ Հովհաննիսյանը գնում է բարձր վարձատրվող աշխատանքի, ընդ որում՝ վեց ամիս առաջ է ցանկություն ունեցել պաշտոնից հեռանալու, բայց Զոհրաբ Մնացականյանը կարողացել է համոզել, որ չգնա։
Մենք տեղեկացանք, որ Հովհաննիսյանն աշխատանքի է անցնելու «Արարատ բանկում»՝ որպես խորհրդի նախագահ։ Բանկը, հիշեցնենք, պատկանում է գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին։ Իսկ Հովհաննիսյանը Բարսեղ Բեգլարյանի սանիկն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։