կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-31 05:56
Առանց Կատեգորիա

Դեսպանն ուրախ է

Դեսպանն ուրախ է

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն ուրախ է Հայաստանում տեղի ունեցած համաներման կապակցությամբ: Այդ քայլը նա լիցքաթափում է համարում: «Կարելի է միայն ուրախանալ ցանկացած լիցքաթափման գործընթացի համար,  որը տեղի է ունենում Ֆրանսիայի համար բարեկամ եւ ԵՄ գործընկեր երկրում, ինչպիսին Հայաստանն է»,- ասաց նա:

Դեսպանը նաեւ հիշեցրեց, որ այս կապակցությամբ  իր քաջալերանքն է հայտնել նաեւ ԵՄ-ն:

«Ես իսկապես շատ եմ ցանկանում, որ վերջերս  տեղի ունեցած բոլոր այդ զարգացումները կարողանան իրենց դրսեւորումները գտնել բոլոր ոլորտներում»,- հույս է հայտնել Անրի Ռենոն: