Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը եւ դեսպանությանը կից ռազմական ու ռազմաօդային կցորդ Վ․ Ա Կոսովը՝ ՀՀ ԶՈՒ եւ ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Տ․ Ջ․ Փարվանյանի հետ միասին, սեպտեմբերի 28-ին այցելել են Ջերմուկ եւ Գորիս քաղաքներ։ Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։
Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը տեղում հանդիպել է հայկական բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ, ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին եւ այս տարվա սեպտեմբերի 13-14-ը գնդակոծությունների հետեւանքով սահմանամերձ շրջաններում հասցված վնասներին։
Ուղեւորության շրջանակներում Ս.Պ. Կոպիրկինը այցելել է նաեւ Գորիս քաղաքում 102-րդ ռուսական ռազմաբազայի առանձին գումարտակի եւ Սիսիան քաղաքում ռուսական խաղաղապահ զորախմբի առանձին ավիացիոն խմբի տեղակայման վայրեր։