Փոխարժեքներ
13 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համոզմամբ` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությունը բավական նպաստավոր էր մեզ համար. խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Գալուստ Սահակյանը եւ հավելեց. «Ամբողջ աշխարհը գիտի մեր տեսակետը` Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:
Նրա համոզմամբ` հայտարարությունն ուղղված էր ոչ թե մեզ, այլ Ադրբեջանին:
Իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ հայտարարության մեջ Հայաստանի և Ադրբեջանի վարքագծի միջև հավասարության նշան է դրվում, ինչն անընդունելի է, հատկապես` Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի և զինադադարն անընդհատ խախտելու պայմաններում:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի կարծիքով` վերջապես հնչել է մի հայտարարություն, որում նշվում է, որ հարցը պետք է խաղաղ լուծում ստանա, իսկ դրա շուրջ պետք է վերլուծություն անի ադրբեջանական կողմը, մասնավորապես` Ալիեւը: