Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Եվրոպական միությունն ամբողջովին աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ըստ Yerkir.am-ի նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2-րդ տարեդարձի կապակցությամբ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինը:
«Մենք միշտ հակամարտությունների խաղաղ լուծման կողմնակից ենք, մեր կարծիքով՝ ռազմական լուծումներ չկան, կան միայն ռազմական դեմագոգիաներ: Կոնկրետ այս հակամարտության հարցում, որպես Եվրոպական միություն, մենք հակամարտության լուծման կողմ չենք, բայց ամբողջովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Նրանցից մեկը ԵՄ անդամ պետությունից է»,- ասաց Դևինը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշեց, որ ՀՀ կառավարությունը շատ բարձր է գնահատում ԵՄ մոտեցումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ: