|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ավանդական ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի բնակիչներին պետք է նախապատրաստել խաղաղության:
«Դա հստակ քայլերի մի ամբողջ համալիր է: Այդ քայլերը պետք է մշակել: Դրանով պետք է զբաղվեն կողմերը` ԵԱՀԿ համանախագահների օգնությամբ»,- ասել է Զախարովան:
Նա նաև տեղեկացրել է, որ այսօր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ կքննարկվի ԼՂ հակամարտության կարգավորման թեման: