|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 6-ին Մյունխենում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո նոր հայտարարություն են տարածել։ Նրանք հայտարարության մեջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով բանակցությունները վերսկսելու կոչ են արել:
«Մենք արտահայտեցինք մեր անհանգստությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին` ներառյալ քաղաքացիական տարածքներում, միջադեպերի աճի վերաբերալ: Մենք նախարարի հետ քննարկեցինք նաև նման միջադեպերի նվազեցման միջոցառումները:
Մասնավորապես` կողմերի համար հրամայական է, որպեսզի այնպիսի քայլեր ձեռնարկեն՝ կանխելու նոյեմբերի 12-ին ուղղաթիռի խոցման միջադեպերի կրկնությունը։ Կողմերի միջև լարվածությունն ու բռնությունը ընդգծում են հնարավորինս շուտ տևական խաղաղության հասնելու համար համապարփակ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը: Մենք նախարարին առաջարկել ենք ավելի մեծ ճկունություն ցուցաբերել բանակցություններ սկսելու հարցում»,–ասվել է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվել է նաև, որ համանախագահները բարձրացրել են Կարմիրր խաչի միջազգային կոմիտեի միջոցով անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվության փոխանակելու առնչությամբ նախագահների պայմանավորվածության կատարման կարևորությունը:
«Տվյալների փոխանակումը կարող է ծառայել որպես միջոց՝ կողմերի միջև վստահություն կառուցելու և կարգավորման գործընթացին նպաստելու։ Բացի այդ՝ մենք կոչ ենք արել վերսկսել նախագահների երկխոսությունն առաջին իսկ հնարավորության դեպքում»,ասվել է հայտարարության մեջ։
Նշվել է նաև, որ համանախագահները այս ամսվա վերջին կայցելեն տարածաշրջան։