|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսօր Ժնևում կայացած հանդիպման մասին:
ԵԱՀԿ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախագահները պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացը խորացնելու եւ շփման գծում լարվածության կրճատման ուղղությամբ լրացուցիչ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:
Համանախագահները գոհունակություն են հայտնել նախագահների ուղիղ բանակցությունների առնչությամբ, որոնք տեղի են ունեցել տևական ժամանակ անց:
Համանախագահները կրկին հիշեցրել են իրենց` Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում կողմերի միջև միջնորդ լինելու պատրաստակամությունը:
«Որպես հաջորդ քայլ՝ մոտ ապագայում համանախագահները աշխատանքային խորհրդակցություններ կանցկացնեն ԱԳ նախարարների հետ»,- նշվել է հայտարարության մեջ: