|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հունիսի 11-ի երեկոյան Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ:
Համանախագահների պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվել է, որ ԱԳ նախարարների հանդիպման նպատակը եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ հետագա աշխատանքի եղանակների քննարկումը:
«Նախարարները համաձայնեցին իրենց նախագահներին փոխանցել այս տարի ավելի ուշ բարձր մակարդակի հանդիպման՝ համանախագահների առաջարկը: Համանախագահներն այդ հանդիպումը կազմակերպելու հարցում իրենց աջակցությունն առաջարկեցին»,-նշվել է հայտարարության մեջ: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև շփման գծում ներկայիս իրավիճակը:
Համանախագահների տարածած հայտարարությունում նշվել է նաև, որ նախարարները և համանախագահները համաձայնել են սեպտեմբերին կրկին հանդիպել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընթացքում: