կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-26 08:35
Սպորտ

Մխիթարյանի երկրորդ փորձը

Մխիթարյանի երկրորդ փորձը

Այսօր` Երևանի ժամանակով 22:15-ին, Սումսկի «Յուբիլեյնի» մարզադաշտում Ուկրաինայի գավաթը կվիճարկեն այդ երկրի ուժեղագույն ակումբները` Կիևի «Դինամոն» և Դոնեցկի «Շախտյորը»:

Հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի համար, սա արդեն երկրորդ փորձն է` նվաճելու գավաթը:

Անցած մրցաշրջանում Մխիթարյանն այն ժամանակ դոնեցկյան մեկ այլ ակումբի` «Մետալուրգի» հետ հասել էր եզրափակիչ, որտեղ պարտություն էր կրել «Տավրիայից»: Այդ ժամանակ «Մետալուրգին» չէր օգնել անգամ Մխիթարյանի խփած հրաշք գնդակը:

Այժմ Հենրիխն իր թիմի հետ արդեն գտնվում է Սումսկում և պատրաստվում է վճռորոշ խաղին: Հուսանք, որ այս անգամ մեր ֆուտբոլիստի խփած գնդակները մեդալներ կպարգեւեն:

Ահա Հենրիխի առաջին փորձը.....