|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մայիսի 22-ին` կեսգիշերին մոտ, եւ մայիսի 23-ի վաղ առավոտյան ուժեղ կարկուտ է տեղացել Սյունիքի մարզում: Վնասվել են Կապանի տարածաշրջանի Եղվարդ և Խդրանց գյուղերի, Մեղրիի տարածաշրջանի Լեհվազ, Կուրիս, Կարճևան, Գուդեմնիս, Տաշտուն, Շվանիձոր, Բարձրավան գյուղերի և Մեղրի քաղաքի բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածություններն ու պտղատու այգիները:
Նույն օրը` ժամը 15.00-ի սահմաններում, ուժեղ կարկուտ է տեղացել նաեւ Վայոց ձորի մարզի Արփի, Աղավնաձոր, Հերհեր և Ռինդ գյուղերում:
Ինչպես տեղեկացնում է «Արտակարգ ալիքը», կարկտահարված տարածքները «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում: