|
Փոխարժեքներ
01 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի փաստաթղթերի մասին եւ շեշտել․ «․․․խոսքը ոչ թե գործընթացի վերսկսման, այլ արդեն ստորագրվածի կատարման մասին է»։
Նաեւ ասել է․ «Մենք աջակցել ենք Հայաստանի քայլին, որը փոխանցել է ականապատ դաշտերի քարտեզը։ Կարծում ենք, նման քայլերով հնարավոր է միասին ապրել մեկ հողի վրա եւ շնչել մեկ օդով։ Մենք ամեն կերպ նպաստում ենք դրան»։ Տարակուսելի է, թե ինչու է Լավրովը կոչ անում Ադրբեջանին՝ ազատ արձակել հայ գերիներին, երբ ՌԴ-ն իր սեւ գործն արել է՝ քարտեզների միակողմանի տրամադրմանը նպաստելով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում