Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրախորհրդարանը կոչ է արել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին ներառել «սեւ ցուցակում», եթե նա չհեռանա ռուսական «Ռոսնեֆտ» պետական նավթային ընկերության տնօրենների խորհրդից, հայտնում է Reuters-ը։
Բանաձեւի նախագիծը, որտեղ հստակորեն հիշատակվում է նաեւ Սեբաստիան Կուրցի կառավարության օրոք Ավստրիայի նախկին արտգործնախարար Կարին Կնայսլը, պաշտպանվել է չորս խոշոր քաղաքական խմբերի կողմից:
Քննադատներն ասում են, որ Շրյոդերը, որը որպես կանցլեր հովանավորել է մեծ քանակությամբ գազատարների կառուցումը, խորացրել է Գերմանիայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:
Եվրախորհրդարանը «նշում է, որ նախկին քաղաքական գործիչները վերջերս հրաժարվել են ռուսական ընկերություններում իրենց պաշտոններից, եւ կոչ է անում մյուսներին, ինչպիսիք են Կարին Կնայսլը եւ Գերհարդ Շրյոդերը, նույնը անել»:
Տեքստը պարտադիր ուժ չունի, սակայն այն զգալի ճնշում է ԵՄ-ի վրա, որպեսզի ստիպի գործել այն եվրոպացիների դեմ, որոնք Կրեմլին մոտ են համարվում:
Եվրախորհրդարանը կոչ է անում «ընդլայնել ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող անձանց ցուցակը՝ ներառելով ռուսական խոշոր ընկերությունների տնօրենների խորհուրդների եվրոպացի անդամներին եւ քաղաքական գործիչներին, որոնք շարունակում են ռուսական փողեր ստանալ»։ «Կրեմլի հետ կապված կորպորացիաներում զբաղեցնելով բարձր պաշտոններ՝ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը դե ֆակտո սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ»,- հայտարարել է աջ կենտրոնամետ պատգամավոր Մարկուս Ֆերբերը, որն օգնել է մշակել բանաձեւը:
Նա նշել է, որ այս բանաձեւը նաեւ նախազգուշացում է Շրյոդերին՝ չընդգրկվել ռուսական գազային հսկա «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդում, որն ուրբաթ օրը կայանալիք նիստում պետք է որոշի խորհրդի կազմը։
Շրյոդերը նաեւ «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման համար պատասխանատու ընկերության բաժնետերերի կոմիտեի նախագահն է։