Փոխարժեքներ
13 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
«Լիկուդ» կուսակցությունից Կնեսետի պատգամավոր Դաբի Դանոնը պաշտոնական դիմում է հղել ֆինանսների նախարարություն` խնդրելով քննարկել նախարարներին եւ պետական պաշտոնյաներին մոտոցիկլետներ ու մոպեդներ տրամադրելու հարցը:
Դանոնն ընդգծում է, որ ներկայումս Տրանսպորտի վարչությունը, որպես փոխադրամիջոց, պետպաշտոնյաներին բացառապես ավտոմոբիլներ է տրամադրում: Դրանք աղտոտում են մթնոլորտը, խցանումներ առաջացնում փողոցներում, նաեւ մեծացնում են պետական ծախսերը: Իսկ երկանիվ փոխադրամիջոցները կրկնակի քիչ են աղտոտում շրջապատը, բացի այդ`դրանց համար մեծ կայանատեղիներ չեն պահանջվում:
Պատգամավորը հույս ունի, որ իր նախաձեռնությունը կարժանանա տրանսպորտի եւ շրջակա միջավայրի պաշտպանության նախարարների հավանությանը. տեղեկացնում է mignews.com-ը: