|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Այսօր առավոտյան Ստամբուլում վայրէջք կատարած «Թուրքիշ» ավիաընկերության ինքնաթիռի 40 իսրայելցի ուղեւորներին տեղի ոստիկանությունն անմիջապես ձերբակալել է: Նրանցից վերցրել են անձնագրերը եւ յուրաքանչյուրին հարցաքննել են:
Իսրայելցիները Ynet գործակալությանը տեղեկացրել են, որ հարցաքննության եւ իրերի խուզարկության ժամանակ տպավորություն է ստեղծվել, որ թուրք ոստիկաններն իրենք էլ չգիտեին, թե ինչ են փնտրում, եւ, «անկասկած, այդ ամենը հատուկ էր արվում` մեզ հունից հանելու, բացասական զգացմունքներ առաջացնելու համար»: