կարևոր
5236 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-07 16:48
Աշխարհ

Իրանի վրեժխնդրության վախը քնից զրկել է իսրայելցի դիվանագետներին, փակվել է 28 դիվանագիտական ​​ներկայացուցչություն

Իրանի վրեժխնդրության վախը քնից զրկել է իսրայելցի դիվանագետներին, փակվել է 28 դիվանագիտական ​​ներկայացուցչություն

Իրանի վրեժի հանդեպ վախը քնից զրկել է իսրայելցի դիվանագետներին ամբողջ աշխարհում․ նրանք խոստովանում են, որ իրավիճակը շատ սարսափելի է, և իրենք չգիտեն, թե ինչով կավարտվի այս ամենը, տեղեկացնում է Al-Ahd-ը։

Միևնույն ժամանակ, աղբյուրը հայտնել է ամբողջ աշխարհում իսրայելական 28 առաքելությունների փակման մասին, որն իրականացվել է երկրի արտգործնախարարության անվտանգության վարչության և «Շին Բեթ»-ի համաձայնեցված որոշումից հետո, ինչի պատճառն անվտանգության միջոցառումներն են և Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Թել Ավիվի հարձակումից հետո  Իրանի վրեժխնդիր գործողությունների մտավախությունները:  

Ինչպես հայտնում է Al-Ahd-ը՝ իսրայելական ԶԼՄ-ներին հղումով, երկիրը բարձր զգոնություն է հայտարարել իր դեսպանատներում Գազայում պատերազմի սկզբից և տարհանել է Եգիպտոսում, Հորդանանում, Բահրեյնում, Մարոկկոյում, Թուրքմենստանում, Անկարայում և Ստամբուլում գտնվող առաքելությունները, սակայն Դամասկոսում հարձակումից հետո մեծացրել է բարձր պատրաստության վիճակը ամբողջ աշխարհի իր բոլոր ներկայացուցչություններում, հայտնում է IRNA-ն։