|
Փոխարժեքներ
21 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.93 |
| EUR | ⚊ | € 418.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.6651 |
| GBP | ⚊ | £ 492.91 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Իսրայելի զինված ուժերը Facebook-ի օգնությամբ մոտ 1.000 իսրայելացի կանանց է հայտնաբերել, ովքեր կրոնավոր ձևանալով խուսափել են զինվորական ծառայությունից:
Իսրայելում զինվորական ծառայությունը պարտադիր է նաև 18 տարին լրացած իգական սեռի ներկայացուցիչների համար: Շատերը փորձում են խուսափել ծառայությունից՝ պատճառաբանելով, որ միայն կրոնական (կոշեր) սնունդ են ուտում և շաբբաթին չեն աշխատում:
Կանանցից մեկի սուտը «բռնել» են, երբ վերջինս նկարներ է գցել Facebook, որտեղ ճաշում է ոչ կոշեր ռեստորանում, իսկ ուրիշներին բաց հագուստներ հագած են տեսել: Զինված ուժերը նույնիսկ կեղծ «փարթիների» հրավերներ են ուղարկել «կասկածյալներին» և բռնել հրավերն ընդունածներին: