|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իրանը Հորմուզի նեղուցում գրավել է Պորտուգալիայի դրոշի ներքո գտնվող MSC Aries լցանավը, հաղորդում է RT-ն:
Associated Press գործակալության տվյալներով՝ լցանավը կապված է լոնդոնյան Zodiac Maritime ընկերության հետ, որը իսրայելցի գործարար Էյալ Օֆերի Zodiac Group-ի մաս է կազմում:
Նավը տեղափոխվել է Իրանի տարածքային ջրեր այն բանից հետո, երբ դրա վրա հատուկջոկատայիններ են իջել:
Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO) հաստատել է կոնտեյներային նավի առգրավման փաստը:
Գրավումը տեղի է ունեցել Իսրայելին Իրանի կողմից սպասվող հարվածի ֆոնին, ինչը պատասխան կլինի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանման հրամանատար գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդիի չեզոքացմանը սիրիական Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը հարվածելու ժամանակ:
Իսրայելի ԱԳՆ-ն արդեն ԵՄ-ին կոչ է արել ԻՀՊԿ-ն ճանաչել ահաբեկչական կազմակերպություն և պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ: Իսրայելի նախարար Իսրայել Կացը Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցում նավի գրավումից հետո «ծովահենային գործողություն» իրականացնելու և «միջազգային իրավունքը խախտելու» մեջ: