Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իսրայելի իշխանությունները մայիսի սկզբին սկսել են աստիճանաբար վերադարձնել իրենց դիվանագետներին Թուրքիա։ Այս մասին հայտնում է բրիտանական Middle East Eye ամսագիրը՝ վկայակոչելով անանուն իսրայելական աղբյուրները։
Թուրքական դիվանագիտական աղբյուրը ավելի վաղ հայտարարել էր, որ իսրայելցի բոլոր դիվանագետները, այդ թվում դեսպանը, Թուրքիայից հեռացել են դեռևս հոկտեմբերի 19-ին: Դեկտեմբերին Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենը հայտարարել էր, որ երկրի դեսպանը չի վերադառնա Թուրքիա, քանի դեռ երկրում իշխանության ղեկին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:
«Քանի որ Իսրայելն անվտանգության ռիսկերի ֆոնին հետ է կանչել իր դեսպանին, երկիրը փորձում է աստիճանաբար վերադարձնել իր դիվանագետներին (Թուրքիա. խմբ.)», – իսրայելական աղբյուրն ասել է լրատվամիջոցին։
Թուրքական աղբյուրը ևս հաստատել է այդ լուրը։ Նա ասել է, որ հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո Իսրայելում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունը չի կրճատվել: Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը և Երուսաղեմում հյուպատոսությունը բաց են մնացել, խորհրդակցությունների համար հետ է կանչվել միայն դեսպանը:
Հիշեցնենք` Թուրքիայի ԱԳՆ-ն նոյեմբերի 4-ին հայտնել էր, որ Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին որոշել է հետ կանչել Թել Ավիվում դեսպան Շակիր Թորունլարին: Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ այդ որոշումն Անկարային ավելի է մոտեցնում ՀԱՄԱՍ-ին: