Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վիեննայի Մխիթարյան միաբանությունում մայիսի 12-ին կայացել է «200 տարի. Մխիթարյանները Վիեննայում, 1811-2011» դրոշմանիշի շնորհանդեսը. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:
Միաբանության 200-ամյա հոբելյանի կապակցությամբ թողարկված դրոշմանիշը տպագրել է ավստրիական փոստը՝ 1 մլն տպաքանակով:
Շնորհանդեսին ներկա են եղել Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, Հայաստանում Ավստրիայի դեսպան Միխայել Փոսթլը, Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ հոգեշնորհ Տ. Հայկազուն ծայրագույն վարդապետ Նաջարյանը, Ավստրիայում առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Պետեր Շտեֆան Ցուրբրիգենը, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում Մխիթարյան միաբանության աբբահայր Պողոս Գոճանյանը ներկայացրել է Մխիթարյան միաբանության պատմությունը, Վիեննայում միաբանության հիմնումը եւ 200-ամյա ուղին: