|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակի կապակցությամբ նրա ծննդավայր Թեոդոսիայում կվերանորոգվի 2 փողոց և նրբանցք, նաև Այվազովսկու շատրվանը. հայտնում է Крыминфо-ն:
«Նկարչի հոբելյանին պատրաստվելու շրջանակներում բյուջետային միջոցներով վերանորոգվելու են Ֆոնտաննայա և Արմյանսկայա փողոցները, Այվազովսկու նրբանցքը: Նախապատարստական աշխատանքները մեկնարկել են, որպեսզի եղանակային պայմանների բարելավման պես սկսենք վերանորոգումը»,- ասել են քաղաքապետարանում` հավելելով, որ ծրագրում են վերանորոգել նաև Այվազովսկու շատրվանը, որ քաղաքի այցեքարտերից է:
Այվազովսկու 200-ամյակը համաշխարհային հանրությունը նշելու է 2017-ի հուլիսի 29-ին: