կարևոր
3922 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-01 13:25
Հասարակություն

Համո Սահյանի ծննդյան 110-ամյակի կապակցությամբ Սյունիքի մարզի Լոր գյուղում կայացավ գրական ցերեկույթ

Համո Սահյանի ծննդյան 110-ամյակի կապակցությամբ Սյունիքի մարզի Լոր գյուղում կայացավ գրական ցերեկույթ

Հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան 110֊ամյակի կապակցությամբ Համազգային հայ կրթական և մշակութային միության Երեւանի գրասենյակի նախաձեռնությամբ Սյունիքի մարզի Լոր գյուղում կայացավ գրական ցերեկույթ։ Ցերեկույթի վայրը բանաստեղծի տուն֊թանգարանն էր, որտեղ հյուրերին դիմավորեց և ողջույնի խոսք ասաց թանգարանի տնօրեն Քնքուշ Հարությունյանը։

Գրական ցերեկույթին Համազգայինի Կենտրոնական վարչության կողմից խոսք ասաց ԿՎ անդամ, գրող, հրապարակախոս Արտաշես Շահբազյանը։

Ներկաներն առիթ ունեցան կիսվելու Սահյանի գրականության մասին իրենց մտորումներով և սրտի խոսքով։

Խոսք ասացին Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Քնարիկ Աբրահամյանը, բ.գ. թեկնածու, դոցենտ Նոնա Դավթյանը, բ.գ. թեկնածու Նանար Սիմոնյանը, ազատամարտիկ, <Սիսական> ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը, գրականության ուսուցչուհի Անուշ Միքայելյանը։

Միջոցառման ընթացքում հնչեցին մեծ բանաստեղծի ստեղծագործությունների հիմամբ գրված երգեր` Գարիկ Տեր Ստեփանյանի և Դիանա Հարությունյանի կատարմամբ։

Ցերեկույթը վարում էր Վահագն Զաքարյանը։

Միջոցառման վերջում Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռ. Առաքելյանն անդրադարձավ սփյուռքահայ ժամանակակից գրողներ Կարո Արմենյանի և Խաչիկ Տեր Ղուկասյանի` օրերս Երևանում լույս տեսած բանաստեղծական ժողովածուներին։ Նշյալ գրքերից նա նվիրեց ներկաներին և թանգարանի գրադարանին։