|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արծրուն Հովհաննիսյանը գիտի, որ Վերմախտը պատմական Հայաստանը վերականգնելու մտադրություն չուներ։ Արծրուն Հովհաննիսյանը չի կարող չիմանալ, որ Ստալինգրադում պարտության դեպքում Թուրքիան կներխուժեր ԽՍՀՄ՝ և՛ Հայաստան, և՛ Վրաստան, և հենց այդ պատճառով էլ 150,000-անոց բանակը պահում էր մեր սահմաններին։ Այս մասին գրել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
«Արծրունը չի խոսում ինքն իր անունից. դուք էկրանին տեսնում եք Արծրունին, բայց լսում եք Փաշինյանին։ Նիկոլին դուր չի գալիս այն փաստը, որ Ռուսաստանը «ժամանակ և հնարավորություն ունի կրկին զբաղվելու Հայաստանով», այդ իսկ պատճառով նա հարձակվում է քարոզչությամբ և ֆաշիզմի ռեաբիլիտացմամբ Հանրայինի եթերում։
Ավելացրեք դրան այն փաստը, որ դեռևս ապրիլի կեսերին Կայա Կալլասը սպառնացել էր բոլոր այն երկրների ղեկավարներին, որոնք մայիսի 9-ին կայցելեին Մոսկվա: Փաշինյանի կարծիքով՝ ֆաշիզմի ռեաբիլիտացիան կմեղմի էստոնացի Կալլասի զայրույթը»,- գրել է նա։