|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Լիբիայում ռազմական գործողություններ իրականացնող կոալիցիոն ուժերին կոչ է արել դադարեցնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերի խախտումները:
«1970 եւ 1973 բանաձեւերը պետք է իրականացվեն դրանցում նշված մանդատների խիստ սահմաններում: Մանդատների խախտումները պետք է դադարեցվեն»,- նշել է նա այսօր իր նամիբիացի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ, նաեւ հավելել է, որ արյունահեղությանը Լիբիայում հարկավոր է վերջ տալ:
Ռուսաստանը կողմնակից է Աֆրիկյան միության դիքրորոշմանը, որը «ճանապարհային քարտեզ» էր առաջարկել Լիբիայում իրադրությունը բնականոնացնելու ուղղությամբ: