|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը մեղադրել է Եգիպտոսի կառավարությանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը խախտելու մեջ. այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
«Եգիպտոսի երկարատև ռազմական աջակցությունը ապստամբ Հաֆթարին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հստակ խախտում է», - ասել է Աքսոյը:
Թուրք դիվանագետն անդրադարձել է Եգիպտոսի կողմից Լիբիայի ազգային բանակի հրամանատար գեներալ Հալիֆե Հաֆթարին տրվող աջակցությանը։
Հիշեցնենք, որ ԼԱԲ-ի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության միջև առճակատումը սրվել էր 2019-ի ապրիլին, երբ Հաֆթարը հայտարարեց Տրիպոլիի վրա վճռական հարձակման մասին: Թուրքական իշխանությունները աջակցում են ԼԱՀԿ-ին, մինչդեռ Եգիպտոսը աջակցում է ԼԱԲ-ին։
Հիշեցնենք, որ ըստ տարածված տեղեկությունների, Եգիպտոսը զորք է մտցրել Լիբիա՝ աջակցելու Հաֆթարի զորքերին։