|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի (խորհրդարանի) և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում աշխարհի այն երկրների օրենսդիր մարմիններին, ովքեր ծանր փորձությունների այս շրջանում Արցախին սատարող բանաձև են ընդունել: Այս մասին գրառում է կատարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
«Արդեն ավելի քան մեկ ամիս Արցախը գտնվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում, որը Թուրքիան և Ադրբեջանն օգտագործում են որպես իրենց աշխարհաքաղաքական հավակնությունների և ռազմական խնդիրների իրականացման գործիք: Այսօր Արցախում ծավալվող իրադարձությունները տեղային հակամարտության հերթական էսկալացիա չէ, այլ, առանց չափազանցության, միջազգային ահաբեկչությանը մարդկության համաշխարհային դիմակայության մի դրվագ: Արցախի Հանրապետության ժողովուրդը, կանգնած լինելով գոյաբանական չարիքի առջև և պաշտպանելով իր կյանքի, ազատության և արժանապատվության իրավունքը, պաշտպանում է ժամանակակից քաղաքակրթության համամարդկային արժեքները:
Համոզված եմ, որ ազատ ու ժողովրդավարական պետության կառուցմանն ուղղված մեր ջանքերը կարժանանան համապատասխան գնահատականի, և Արցախի Հանրապետությունը, որն անցած տարիների ընթացքում բազմիցս ապացուցել է իր կենսունակությունը որպես ինքնիշխան պետություն, վերջապես միջազգայնորեն կճանաչվի:
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այս օրհասական պահին արցախահայությանը ձեր համերաշխությունը հայտնելու համար»,-գրել է նա: