| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            G7-ի երկրների արտգործնախարարները Փհենյանին կոչ են անում դադարեցնել հրթիռային փորձարկումները եւ կատարել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերով ստանձնած պարտավորությունները։ Այս մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ, որը երկուշաբթի օրը հրապարակել է Գերմանիայի արտգործնախարարությունը։
«Մենք շատ անհանգստացած ենք բալիստիկ հրթիռների փորձարկումների աննախադեպ շարքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ «Մենք՝ G7-ի արտաքին գործերի նախարարներս եւ ԵՄ արտաքին գործերի [եւ անվտանգության քաղաքականության] գերագույն ներկայացուցիչը, կրկին ԿԺԴՀ-ին կոչ ենք անում ամբողջությամբ հրաժարվել զանգվածային ոչնչացման զենքերի ու բալիստիկ հրթիռների ծրագրերից եւ ամբողջությամբ կատարել Անվտանգության խորհրդի բանաձեւերի շրջանակներում բոլոր պարտավորությունները»,- նշել են «յոթնյակի» ներկայացուցիչները։
«Մենք կրին դիմում ենք ԿԺԴՀ-ին՝ կոչ անելով դիվանագիտական ջանքեր գործադրել ապամիջուկայնացման ուղղությամբ»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։
Ըստ Հարավային Կորեայի իշխանությունների տեղեկատվության՝ Հյուսիսային Կորեան մայիսի 25-ին երեք բալիստիկ հրթիռ է արձակել։ Հարավկորեացի զինվորականների գնահատմամբ՝ դրանցից մեկը եղել է միջմայրցամաքային, իսկ մյուս երկուսը՝ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ։ Միաժամանակ, փոքր հեռահարության արկերից մեկի արձակումը, հավանաբար, անհաջող է ավարտվել։ Ի պատասխան Փհենյանի փորձարկումների՝ ԱՄՆ-ը եւ Կորեայի Հանրապետությունն իրենց երկու հրթիռներն են արձակել։ Հարավկորեացի զինվորականները կարծում են, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը թռել է մոտ 360 կմ, իսկ թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 540 կմ։