|
Փոխարժեքներ
28 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ալ-Քաիդան Սուբ ծննդյան տոների ժամանակ պատրաստվում է ահաբեկչություններ անել ԱՄՆ-ում և Եվրոպայում: Այս մասին Հինգշաբթի օրը տեղեկացրել է իրաքցի մայոր Դհիյա Հուսեինը:
Հուսեինը, ով ներքին գործերի նախարարությունում հակաահաբեկչության պետն է, ասել է, որ Ալ-Քաիդայի իրաքյան թևի՝ վերջերս ձերբակալված մարտիկը հարցաքննման ժամանակ բացահայտել է նրանց ծրագիրը:
Այս մասին Իրաքը տեղեկացրել է թիրախի տակ եղած երկրներին:
ԱՄՆ-ն հայտարարել է, որ իրանք տեղյակ են ահաբեկչության ծրագրի մասին և կանեն ամեն ինչ, որպեսզի նախորոք կարողանան խափանել այդ ծրագրերը: ԱՄՆ ներքին անվտանգության ծառայությունը տեղական իրավապահ մարմիններին զգուշացում է ուղարկել՝ տոների ժամանակ զգոն լինել պոտենցիալ ահաբեկչական սպառնալիքների համար: