Փոխարժեքներ
02 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Ուսամա բեն Լադենը մահից առաջ ցանկացել է անվանափոխել իր ղեկավարած ահաբեկչական կազմակերպությունը` «Ալ Քաիդան»:
Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, բեն Լադենի մահից առաջ արված գրառումները վկայում են այն մասին, որ կազմակերպությունը նախապես կոչվել է al-Qaida al-Jihad` Սուրբ պայքարի հիմք:
Ահաբեկիչը շատ լավ տեղյակ էր մարկետինգի հիմունքներին եւ համարում էր, որ «Ալ Քաիդա»-ի անվանափոխությունը թարմություն կհաղորդի դրան:
Նոր անվան հավանական տարբերակներից են եղել Taifat al-Tawhed Wal-Jihad-ը (Մոնոթեիզմ եւ ջիհադի խումբ) կամ էլ Jama'at I'Adat al-Khilafat al-Rashida (Խալիֆայության վերականգնում):
Բեն Լադենին չէր գոհացնում այն, որ «Ալ Քաիդա» անվան մեջ չկան այն բառերը, որոնք կվկայեն իրենց պայքարի էության մասին, այսինքն` պայքարը հանուն մուսուլմանների: