կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-29 11:35
Աշխարհ

Յանուկովիչ-Մերկել գաղտնի զրույցը` Վիլնյուսում (տեսանյութ)

Յանուկովիչ-Մերկել գաղտնի զրույցը` Վիլնյուսում (տեսանյութ)

Նոյեմբերի 28-ի երեկոյան YouTube-ում հայտնվել է Վիլնյուսի գագաթաժողովի մասնակից երկրների պաշտոնյաների ոչ պաշտոնական զրույցի տեսանյութը: Տեսանյութում երևում է՝ ինչպես են քաղաքական գործիչները խմբերի բաժանվել ու զրուցում: Այդ խմբերից մեկում են Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը. հայտնում է РИА Новости-ն:

 

Աղմուկի պատճառով նրանց զրույցը դժվարությամբ է լսվում, սակայն  կադրում երևում է, թե ինչպես է Յանուկովիչը գլխով համաձայնում Բարոզուի ասածներին: Այնուհետե երկխոսությանը միջամտում է Գրիբաուսկայտեն, ով ասում է, որ դեռ հայտնի չէ` կստորագրե՞ն բոլոր երկրները ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը,  թե՞ ոչ: «Սակայն եթե դուք ստորագրեիք...»,- ասում է նա, սակայն Յանուկովիչի պատասխանը կրկին չի լսվում:

 

Այնուհետեւ եռյակին միանում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, և պարզ լսվում են նրա հետևյալ խոսքերը. «Մենք Ձեզանից ավելին էինք սպասում»:

 

«Ուկրաինան շատ բարդ տնտեսական վիճակում է: Մենք մեծ վտանգների առաջ ենք կանգնած: Ես կցանկանայի, որ Դուք լսեք ինձ: Ես 3,5 տարի է՝ մենակ եմ: Մենակ կանգնած եմ հզոր Ռուսաստանի դիմաց՝ անհավասար պայմաններով»,- պատասխանում է Յանուկովիչը Մերկելին: