Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրման, այն youtube ինտերնետային կայքում ներբեռնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել է, որ պատգամավորների առանձնազրույցը ձայնագրվել է 2012թ. հոկտեմբերի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում` Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի հարակից տարածքում գործող բացօթյա «Ռիչ» սրճարանում նրանց հանդիպման ընթացքում:
Քրեական գործով, որպես վկա, հարցաքննվել են պատգամավորներ Լ.Զուրաբյանն ու Վ.Օսկանյանը, «Ռիչ» սրճարանի տնօրենը, մատուցողներն ու այլ աշխատակիցներ: Միջոցներ են ձեռնարկվել հեռախոսային զանգերին վերաբերող տեղեկությունները համապատասխան կազմակերպություններից ստանալու ուղղությամբ: Օրենքով սահմանված կարգով` հարցումներ են կատարվել youtube ինտերնետային կայքի կառավարումն իրականացնող կազմակերպությանը: Նշանակվել է դատաձայնագրառման փորձաքննություն, զննվել են բազմաթիվ վեբ կայքեր և կատարվել են այլ քննչական գործողություններ: Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություններ են տրվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչությանը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքներով` առայժմ հնարավոր չի եղել բացահայտել հանցագործությունը կատարած անձին: Նախաքննությունը շարունակվում է:
ՀՔԾ