|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Կոռուպցիա բառը ծագել է լատինական corruption բառից և նշանակում է հանցավոր գործունեություն՝ անձնական հարստացման նպատակով պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավասությունների և իրավունքների չարաշահում։
Բայց Հայաստանում կոռուպցիան մի փոքր այլ սահմանում ունի և այլ կերպ է մեկնաբանվում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, օրինակ, ասում է, որ եթե բուհում գոյություն ունի կոռուպցիա, նշանակում է, որ ուսանողները ներքաշված են այդ գործընթացի մեջ, քանի որ այն միակողմանի չէ։
Ուշագրավ է, որ վարչապետը կարևորել է ոչ թե դասախոսների կողմից կաշառակերության դիմելու շարժառիթները, այլ այն, թե որոնք են ուսանողների ցանկությունների շարժառիթները։