Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հնարավոր է համարում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում բարձրաձայնել ցանկացած հարց. «Ես չգիտեմ, թե որն է լինելու առաջնահերթությունը (Արցախի բանակցություններին մասնակցելը շարունակվում է առաջնահերթ լինել ՀՀ վարչապետի պնդմանն ի պատասխան): Ակնհայտ է, որ նա կարող է ցանկացած հարց բարձրաձայնել: Բանակցությունների ձևաչափի վերաբերյալ Ադրբեջանի նախագահն արդեն հայտարարությամբ հանդես եկել է: Նույն հայտարարությունն արել է նաև ԵԱՀԿ-ն», - հաղորդում է interfax.az կայքը:
«Հայաստանի վարչապետը հայտարարել է տնտեսական հեղափոխության մասին: Թող այդպես լինի, բայց նա ամենաքիչը չորսից երկու պետությունների հետ փակ սահման ունի, գումարած խնդիրներ ունի մնացած երկուսի հետ: Սա, հավանաբար, հարաբերությունների կարգավորմանն ուղղված առաջին քայլն է համարվում: Բարիդրացիությունը շարունակում է մնալ միջազգային իրավունքի գլխավոր հիմքերից մեկը», - նշել է վերջինս:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նաև անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին հայտարարությանը. «Ադրբեջանի ժողովուրդը ես և դուք ենք, ես դեռևս չեմ զգացել դա: Գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հայ և ադրբեջանական համայնք: Այս դեպքում պետք է նայենք` գործ ենք անում, թե զբաղվում ենք դատարկաբանությամբ»: