Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանները ՍԴ դատավորի մուտքը դատարան խոչընդոտելու իրավական հիմք ներկայացնել չէին կարող, քանի որ միակ «իրավական» հիմքը բռնապետի վերածված վարչապետի ֆեյսբուքյան «հրովարտակն» է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Հենց նոր ոստիկանության բարձրաստիճան սպաները խոչընդոտել են ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի մուտքը Սահմանադրական դատարան։ Դատավորի պահանջին ի պատասխան՝ ներկայացնելու իր մուտքը խոչընդոտելու իրավական հիմք, ոստիկանները ոչինչ չեն ներկայացրել։
Չէին էլ կարող ներկայացնել, քանի որ միակ «իրավական» հիմքը բռնապետի վերածված վարչապետի ֆեյսբուքյան «հրովարտակն» է։
Ոստիկանության տվյալ սպաները (առնվազն նրանց հրամանատարը) կատարել են հանցագործություն եւ չեն կարող ազատվել պատասխանատվությունից՝ պնդելով, որ հրաման են կատարել։ Հիշեցնում եմ, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած անձը պատասխանատվություն է կրում ընդհանուր հիմունքներով», այսինքն՝ չի ազատվում պատասխանատվությունից։
Միաժամանակ, նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Սահմանադրական դատարանի շենքի մուտքի մոտ միջադեպ էր գրանցվել։ Մասնավորապես, ըստ NEWS.am-ի տեղեկությունների, հուլիսի 3-ին առավոտյան ժամը 11։30-ի սահմաններում Սահմանադրական դատարանի դատավոր Հրանտ Նազարյանը ցանկացել է մտնել Սահմանադրական դատարանի շենք։ Նրա մուտքը խոչընդոտել են ոստիկանության բարձրաստիճան սպաներ։ Հատկանշական է, որ սովորաբար ՍԴ շենքի պահպանությունն իրականացվում է շարքային և կրտսեր ոստիկանների կողմից, սակայն այսօր, անհասկանալի պատճառներով, ՍԴ շենքի մոտ հերթապահել են նաև բարձրաստիճան սպաներ, այդ թվում նաև՝ Ոստիկանության համապատասխան գնդի հրամանատար, գնդապետ Հրաչյա Զատիկյանը, որն անձամբ է ղեկավար ՍԴ դատավորին Սահմանադրական դատարանի շենք մուտք գործելու արգելելու գործողությունը։
Հրանտ Նազարյանը պահանջել է ներկայացնել հիմնավորումներ կամ գրավոր փաստաթղթեր իր օրինական գործողություններին արգելեք հանդիսանալու վերաբերյալ, ինչը ոստիկանները չեն կարողացել ապահովվել՝ վկայակոչելով իրենց ղեկավարության բանավոր կարգադրությունը։