|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արցախյան ազատամարտը շատ հերոսներ տվեց: Նրանցից էր Թաթուլ Կրպեյանը:
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, դասախոս Ռուզաննա Կրպեյանը և Թաթուլի մարտական ընկեր Վարդան Քիշմիրյանն այսօր մամուլի ասուլիսում խոսեցին 1991թ. ապրիլի 30-ին նահատակված ազգային հերոսի մասին:
Ահա մի դրվագ. պաշտպանելով Գետաշենը` Թաթուլը պաշտպանում էր ամբողջ հայրենիքը: Երբ Գետաշենում բանակցություններ էին ընթանում տեղի բնակչության տեղահանության մասին` Թաթուլը խորհրդային բանակի սպայից խլեց նռնակը, կանգնեց տանկին ու սպառնաց պայթեցնել, եթե խորհրդային զինվորները չհեռանան:
Դրանից հետո տեղի ունեցավ առաջին զինված բախումը խորհրդային բանակի և ադրբեջանական օմոնի հետ:
Ըստ բանախոսների` Թաթուլ Կրպեյանը և նրա մարտական ընկերները նախակարապետը դարձան մյուս հերոսների, ովքեր ազատագրեցին Շուշին ու շարունակեցին պայքարը հանուն Արցախի ժողովրդի անկախության: