Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Անգլիացի 42-ամյա Սայմոն Բեքը սոցիալական ցանցում դեկտեմբերի 25-ի երեկոյան10.53 րոպեին հաղորդագրություն է թողել. «Մեռնելու համար խմեցի բոլոր հաբերը: Հաջողություն բոլորին»:
Ֆեյսբուքի ընկերներից ոմանք մեկնաբանություններ են թողել նրա հաղորդագրության տակ, որում կնոջը անվանել են սուտասան, իսկ մեկն էլ գրել է, թե ինքնասպան լինելը նրա ընտրությունն է:
Տասնյոթ ժամ անց ոստիկանությունը ջարդել է տան դուռը եւ նրան մահացած գտել: Դեռեւս պարզ չէ, թե որ ժամին է կինը մահացել:
Բեքի մայրը` Ջենիֆեր Լանգրիջը, ում ինչ-որ մեկը հաջորդ օրն ի վերջո տեղեկացրել էր իր դստեր օնլայն ինքնասպանության մասին, զանգահարել է 999:
«Ես չէի կարող աստիճաններով բարձրանալ Սայմոնի բնակարան, դրա համար էլ զանգահարեցի ոստիկանություն: Սարսափելի է մտածելը, որ ոչ ոք ոչինչ չի արել իմ դստեր համար»,- ասել է Ջենիֆեր Լանգրիջը:
Ֆեյսբուքի 1048 ընկերներից ոչ մեկը հետ չի պահել կնոջը ինքնասպանություն գործելուց:
Ոստիկանությունը դեպքը կասկածելի չի համարվել, հարուցված քրեական գործը կարճվել է:
Այս մասին գրում է «Թելեգրաֆը»: