Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հարավային Կովկասի եւ Հարավային Ասիայի տարածաշրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձավ Երեւանի եւ Նյու Դելիի համագործակցությունը: Եվ առաջին հերթին՝ ռազմատեխնիկական համագործակցությունը։ 2024ի ապրիլի 11-ին Հնդկաստանն առաջին անգամ Հայաստանում ռազմական կցորդ է նշանակել։Ավելի վաղ հաղորդվել էր՝ Հայաստանը Հնդկաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կբացի:Մեկ ամիս առաջ հնդկական IADN գործակալությունը հայտնել էր Հնդկաստանից Հայաստան օդային միջանցքի բացման մասին՝ «ռազմավարական նշանակության արտահանման» նպատակով։ Եվ վերջապես սկսվեցին Հայաստանի կողմից հնդկական ռազմական տեխնիկայի գնումները։ 2024 ի մարտին Երեւանում հաստատեցին Հնդկաստանից 155 միլիոն դոլար արժողությամբ 84 միավոր 155 մմ տրամաչափի ATAGS կատարելագործված քարշակվող հրետանային համակարգ գնելու որոշումը։ ATAGS-ի հրաձգության հեռահարությունը կազմում է 48 կմ: 2023ին Հայաստանը ձեռք է բերել ATAGS-ի 6 միավոր եւ հնդկական ընկերությունների հետ կնքել է եւս մի քանի պայմանագիր՝ MArG 155 ինքնագնաց հաուբիցների եւ Akash ՀՕՊ համակարգի գնման համար, որոնք մշակվել են խորհրդային 2K12 Куб ՀՕՊ համակարգի հիման վրա։
Հնդկական Kalyani Strategic Systems Limited (KSSL) ընկերության կողմից մշակված MArG 155-BR ինքնագնաց հաուբիցը գովազդվում է որպես «աշխարհում միակ 155 մմ հրետանային համակարգը՝ 39 տրամաչափով՝ տեղադրված 4x4 մեքենայի վրա»։ Армения закупает 155-мм самоходные гаубицы в Индии - bmpd — LiveJournal
Համակարգի հրետանային մասը, որը մշակողի կողմից նշանակված է որպես TS-20, հիմնված է KSSL -ի կողմից մշակված 155 մմ / 39 թեթեւ քարշակվող ULN հաուբիցի վրա (Ultra-Light Howzitzer), որը լայնորեն հայտնի 155 մմ/39 թեթեւ քարշակվող հաուբիցի բացահայտ իմիտացիա է Vae Systems M777.
Akash-ի գործարկիչը, որը հագեցած է երեք պատրաստի զենիթային կառավարվող հրթիռով, կարող է տեղադրվել ավտոմոբիլային կամ զրահապատ հետքերով շասսիի վրա: Ըստ 4 ПУ եւ պասիվ 3D ռադիոտեղորոշիչների, Rajendra ռադարը եւ կառավարման կենտրոնը կազմում են մարտկոց, որը կարող է հետեւել մինչեւ 64 թիրախ եւ հարվածել 12 օբյեկտի:
Գերձայնային Akash հակահրթիռային պաշտպանության համակարգը (որը չի տարբերվում խորհրդային «Կուբ» հրթիռից) ունի մոտ 25 կմ թռիչքի հեռահարություն եւ ի վիճակի է բարձրանալ մինչեւ 18000 մ բարձրության վրա: Ներկայումս մշակվում են հրթիռի մի քանի տարբերակներ (Akash-MK1, Akash-MK2) բարելավված ճշգրտությամբ եւ ավելի մեծ հեռահարությամբ։
Այսպիսով, Հայաստանի համար Հարավային Ասիայի տերությունը վերածվում է սպառազինության առաջատար մատակարարի։ 155 մմ / 39 MArG 155-BR ինքնագնաց հաուբիցների գնման ներկայիս պայմանագիրը երրորդ հայտնի հայկական պաշտպանական պատվերն էր Հնդկաստանում.Հիշեցնենք՝ սեպտեմբերին ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել Հայաստանի կողմից ավելի քան 250 մլն դոլարի պայմանագիր կնքելու մասին․ Հնդկաստանից 214 մմ Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ դրանց համար նախատեսված ռեակտիվ արկեր, հակատանկային հրթիռային համալիրներ եւ տարբեր ռազմամթերք գնելու համար: Իսկ դեռ 2020ի սկզբին Հայաստանը կնքել էր շուրջ 40 մլն դոլար արժողությամբ պայմանագիր։ Swathi Weapon Locating Radar (WLR) հրետանային դիրքերի հայտնաբերման չորս հնդկական ցամաքային ռադիոտեղորոշիչ կայանների ձեռքբերման համար:
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Ավելի վաղ՝ 2024ի փետրվարի 23-ին, Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը Երեւան կատարած այցի ընթացքում ստորագրվել էին երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման վերաբերյալ փաստաթղթեր: Նմանատիպ համաձայնագրեր կնքվել են 2023 ի հոկտեմբերին՝ տատիկյանի Փարիզ կատարած այցի ընթացքում։ Հայաստանը փոխգործակցության շրջանակում ստանում է Ground Master (GM200) ռադարներ եւ գիշերային տեսանելիության սարքեր: Անցած տարի Ֆրանսիան Հայաստանին մատակարարել է 24 բաստիոն տիպի զրահամեքենա, եւս 26-ը գտնվում են արտադրության փուլում: Փարիզը պատրաստ է նաեւ անհրաժեշտության դեպքում մատակարարել տարբեր հեռահարության ՀՕՊ համակարգեր։ Համաձայնագրերի փաթեթը ներառում է նաեւ հայ զինվորականների վերապատրաստումը ֆրանսիական բուհերում, իսկ Հայաստանում մշտական հիմունքներով կգտնվի ֆրանսիացի ռազմական խորհրդականը:
Հայաստանի, Հնդկաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ռազմատեխնիկական շփումների բուռն զարգացման աշխարհաքաղաքական բաղադրիչն ակնհայտ է։ Ֆրանսիան մտադիր է ամրապնդվել Հարավային Կովկասում՝ հակառակ ՆԱՏՕ-ի իր գործընկերոջը, որը շատ ոլորտներում դարձել է մրցակից՝ Թուրքիային։
Հնդկաստանը ձգտում է ցանկացած շփում հաստատել Թուրքիա – Ադրբեջան – Պակիստան Իսլամական դաշինքին դիմակայող երկրի հետ։ Հազիվ թե պատահական որոշ իշխանամետ քարոզիչներ սկսեցին ակտիվորեն «ռասկրուտկա»(շրջանառել) անել Ֆրանսիա – Հայաստան – Իրան – Հնդկաստան ինչ-որ «աշխարհաքաղաքական առանցքի» ձեւավորման ֆանտազմագորիկ գաղափարը։
Մինչդեռ ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը Հայաստանին կոչ է արել հնդկական եւ ֆրանսիական սպառազինություն գնելու փոխարեն մտածել հայրենական արտադրության մասին: Այդ մասին նա հայտարարել է Երեւանում Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կազմակերպած խորհրդաժողովում։ Вместо закупок оружия у Индии лучше думать о производстве своего - Руслан Пухов - 24.02.2024, Sputnik Армения (sputniknews.ru)
Հայաստանը, ի թիվս այլ բաների, ձեռք է բերել հնդկական «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Konkurs հակատանկային հրթիռային համալիրներ (Հնդկաստանում արտադրվում են ռուսական լիցենզիայով), ինչպես նաեւ 80 մմ հաուբիցներ եւ այլ զինատեսակներ: Հաղորդվում էր՝ դրոնների դեմ ՀՕՊ համակարգեր արտադրող հնդկական Zen Technologies ընկերությունը պատրաստվում է մասնաճյուղ բացել Հայաստանում:
«Հայաստանի գնումները նման են օձի, որի գլուխը պոկել են, եւ նա անիմաստ զիգզագներ է անում՝ փորձելով ինչ-որ բան որսալ Ֆրանսիայում, ինչ-որ բան՝ Հնդկաստանում։ Հնդկական սպառազինությունը սարսափելի դժոխք է. դա ուղղաթիռների վթար է Լատինական Ամերիկայում եւ այլն: Հնդիկները նույնիսկ պատրաստ էին անվճար «գոլորշիացնել» իրենց զենքերը։ Իսկ Հայաստանն առաջինն է գնել այն», - պատմել է Պուխովը, որը հնդկական սպառազինության շուրջ աղմուկն անիմաստ է համարում։ Կան ավելի քիչ հրապարակված, բայց արդյունավետ զենքեր, օրինակ՝ սերբական արկեր կամ բուլղարական РПГ-ներ, նշել է նա։ Այս պահին Ռուսաստանը չի կարող Հայաստանին որոշակի զինատեսակներ տալ, բայց կարող է եզակի ռազմական փորձ տրամադրել. «ոչ Հնդկաստանը, ոչ Ֆրանսիան չեն կարող տալ այդ փորձը, քանի որ իրենք այդ գործում մանուկներ են»:
Պուխովը Հայաստանին խորհուրդ է տվել ֆինանսները կենտրոնացնել մի քանի ռազմական նախագծերի իրականացման վրա, այլ ոչ թե ռեսուրսները փոշիացնել տասնյակների վրա։ Նա խորհուրդ է տվել գնել 25 հազար Starlink տերմինալներ, մեկ միլիոն FPV դրոններ, կառուցել վառոդի գործարան եւ ինքնուրույն արկեր արտադրել, «որպեսզի կարիք չլինի դրանք գնել երրորդ երկրների միջոցով եւ Ֆրանսիային խնդրել տարանցումն ապահովել Վրաստանի տարածքով։ Չէ՞ որ Իրանից վերցնելը քաղաքականապես կոռեկտ չէ, հանկարծ ամերիկացիները կնեղանան»։
Ռուսլան Պուխովի որոշ արտահայտություններ եւ առաջարկություններ, որոնք քմծիծաղ եւ առարկություններ են առաջացրել միջոցառման որոշ հայ մասնակիցների կողմից, ներկայացնում են ռազմական փորձագետի զուտ հուզական արձագանքը, որը վրդովված է ռուսական ռազմարդյունաբերական համալիրի կողմից ռուսական սպառազինության գնորդներից մեկի կորստից։ Ինչ վերաբերում է «եզակի ռազմական փորձին», որը Ռուսաստանը կարող էր փոխանցել Հայաստանին, ապա այն արդեն ստանում է ՆԱՏՕ-ի առաջատար երկրներից։ Իսկ եթե հայերը ցանկանան շոշափել Ուկրաինայում ռազմական գործողությունների եզակի ռազմական փորձը, ապա նրանք կդիմեն Ուկրաինայի զինված ուժերին, բայց ոչ մի դեպքում ՌԴ ՊՆ-ին։ Սա է ներկայիս իրականությունը, որն, անշուշտ, չի կարող ուրախացնել ռուս վերլուծաբաններին, բայց Ռուսլան Պուխովի արտահայտած ռազմատեխնիկական տխրությունը դժվար թե կարողանա փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը։ Եթե խորքը նայենք՝ ապա Հարավային Կովկասում ռազմական պոտենցիալների հարաբերակցությունը Հայաստանի կողմից սպառազինության ոչ մի գնում, թեկուզ ԱՄՆ-ից, թեկուզ պատերազմի աստված Օդինից, չի կարող փոխել։ Խոսքը հայկկան բանակի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի քանակի եւ որակի մասին չէ, այլ նրա արեւմյան կուրատորների դիրքորոշման, որոնք առանցքային որոշումներ են կայացնում Հարավային Կովկասում աշարհաքաղաքական դասավորությունների վերաբերյալ։ Հայաստանն այսօր այնքան վերահսկելի է բրիտանական եւ ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից, որ արտաքին քաղաքական ցանկացած որոշում նրա իշխանւթյունները կկայացնեն առավելապես (եթե ոչ բացառապես) Լոնդոնի եւ Վաշինգտոնի հրահանգով։ Փարիզը վերջին ամիսներին ակտիվորեն մտնում է հայկական խնդիրների մեջ, առաջարկում է իր օգնությունը, եւ ոչ միայն ռազմական։ Հայաստանի ռազմատեխնիկական գործընկեր է դարձել նաեւ Հնդկաստանը, բայց դա ամենեւին չի ազդել եւ չի ազդելու Արարատի ստորոտին ավելի ու ավելի կծկվող պետության ոչ քաղաքական, ոչ ռազմական հեռանկարների եւ հնարավորությունների վրա։ Ռուսաստանի հետ Հայաստանի մերժած դաշինքը դեռեւս զսպում է թյուրքական գործընկերների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի էքսպանսիան դեպի հայկական տարածքի մնացորդներ։ Բայց երբ վերջին ռուս զինվորը լքի Հայաստանը, կարծում ենք, ամեն զսպվածություն կվերանա։Եվ հետո ոչ մի զենք, ոչ հնդկական հաուբիցներ, ոչ էլ նույնիսկ Թորի կախարդական մուրճը, չի օգնի հին ժողովրդին:
Տիգրան Բաղրամյան
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի