|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ ոստիկանության աշխատակիցները հոկտեմբերի 20-ին` ժամը 01.50-ին, Աբովյան փողոցում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար բաժին են տարել «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և 4 ուղևորներին:
Ոստիկանների պահանջով նրանցից մեկը ներկայացրել է մետաղյա կռփազենք, իսկ մյուսը`պոլիէթիլենային տոպրակում փաթեթավորված` 4.9 գ ընդհանուր կշռով կանաչավուն զանգված և հայտնել, որ զանգվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է, այն պատրաստել է հոկտեմբերի 19-ի երեկոյան «Էրեբունի» թանգարանին հարակից սարից հավաքված կանեփից և պահել իր անձնական օգտագործման համար:
Նշանակվել են դատատեխնիկական, դատաքիմիական և տոքսիկքքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: