Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռեւս մի քանի ամիս առաջ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը գյուղնախարարին հանձնարարել էր կառավարությանը ներկայացնել Հադրութի շրջանի Բանաձորի ենթաշրջանի զարգացման ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների եւ գրանցված արդյունքների մասին հաշվետվությունը։
Հաշվետվությունն օրերս նախարարը ներկայացրել է կառավարության քննարկմանը։ Հաշվետվությամբ հանդես է եկել նաեւ շրջանի վարչակազմի ղեկավարը։ Երկուսի հավաստմամբ՝ անցած երկու տարիներին ենթաշրջանի 15 գյուղերում որոշակի առաջընթաց է արձանագրվել՝ ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ մյուս ոլորտներում։ Որոշակի չափով բարելավվել է նաեւ ենթաշրջանի ժողովրդագրական վիճակը։
Շրջվարչակազմի ղեկավարը նիստի ժամանակ առաջարկել է Բանաձորի ենթաշրջանը մտցնել վերաբնակեցման ծրագրերի մեջ:
Հիշեցնենք, որ զարգացման նմանատիպ մի ծրագիր էլ նախատեսվում է Մարտակերտի շրջանի Մաղավուզի ենթաշրջանի գյուղերի համար։