Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թվականի նախագահական ընտրություններում ՀՅԴ առաջադրած նախագահի թեկնածու, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը երեկ՝ դեկտեմբերի 16-ին, այցելել է Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնք՝ վերաբնակեցվող համայնքի խնդիրներին ծանոթանալու եւ վերաբնակեցման համակարգված, լայնածավալ եւ հետեւողական իրականացման ուղղությամբ Դաշնակցության մոտեցումները ներկայացնելու:
Դավիթ Իշխանյանին ուղեկցել են ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, Քաշաթաղի վարչակազմի տեղակալ Մարինե Պետոյանը եւ ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը:
Աղավնո կատարած այցի շրջանակներում դաշնակցական գործիչները հանդիպում են ունեցել դպրոցի ղեկավար կազմի հետ, այցելել են գյուղում կառուցվող նոր թաղամաս, դպրոցի շինհարթակ:
Աղավնոյի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Իշխանյանը նշել է, որ ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցները Արցախում վերաբնակեցման քաղաքականությանն աջակցող եւ իրագործող հիմնական դերակատարներից են:
«Վերաբնակեցման ուղղությամբ ՀՅԴ աշխատանքները շարունակական են՝ ամրագրված ՀՅ Դաշնակցության Արցախի Շրջանային ժողովների որոշումներում: Մենք կարծում ենք, որ վերաբնակեցման հաջող ծրագրի հեռանկարը հնարավոր է ճիշտ քաղաքականության մշակման եւ վարման դեպքում»,- ասել է Իշխանյանը, նշելով, որ վերաբնակեցման քաղաքականության վերաբերյալ ՀՅԴ տեսլականները արտացոլվելու են ՀՅ Դաշնակցության նախընտրական ծրագրում: