կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-25 11:18
Արցախ

Արցախի վերաբնակեցման գործընթացը ամենակարեւոր խնդրիներից է

Արցախի վերաբնակեցման գործընթացը ամենակարեւոր խնդրիներից է

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը կոչ է անում ներդնումներ կատարել Արաքսի հովտում, մասնավորապես զբաղվելով  հացահատիկային մշակաբույսերի աճեցմամբ ու այգեգործությամբ:

 

«Կառավարությունը լուրջ ներդնումներ է կատարում, որպեսզի Արաքսի հովտում համատարած զարգանա ե’ւ հացահատիկային մշակաբույսերի մշակումը,  ե’ւ այգեգործությունը: Կառավարությունը գնացել է լուրջ ներդրումների,  որպեսզի ապահովի Արաքսի հարավային ափը էլեկտրաէներգիայով, մոտ 27 կմ հոսանքի գիծ կառուցվեց, անհրաժեշտության դեպքում` պոմպակայաններ կտեղադրվեն, ներդրումներ են արվել եւ արվում ենթակառուցվածքներում՝ ճանապարհաշինարարության մեջ : Այսօր նաեւ այնտեղ համապատասխան ընկերությունները զբաղված են էրոզիայի ենթարկված, ոչ պիտանի դարձած հողատարածքները մշակելի դարձնելու գործով»,- այս մասին «Ապարաժ»-ին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

 

Արթուր Աղաբեկյանի խոսքերով` զինադադարից հետո Արցախում  հացահատիկային մշակաբույսերի աճեցմամբ նորից սկսեցին զբաղվել, սակայն ԼՂՀ իշխանությունները ակնկալում էին, որ հացահատիկային մշակաբույսերի աճեցմամբ կզբաղվեն դրա համար առավել նպաստավոր`  Քաշաթաղի եւ Հադրութի հարավային շրջաններում, որտեղ բավականին մեծ նախադրյալներ կան դրա համար, սակայն ծրագիրը հեռու չգնաց:

 

«Այժմ լայնածավալ աշխատանքներ են կատարվում Արաքսի հովտում եւ ակնկալում ենք, որ կգտնվեն անհատներ, որոնք  համար հացահատիկային մշակաբույսերի աճեցումը հենց այս տարածքում կլինի հետաքրքիր բիզնես,  հետաքրքիր` ներդրումային առումով: Այստեղ ներդնելով իրենց  կապիտալը կարող են  ակնկալել  բարձր շահույթ: Այսօր բարձր շահույթ ստանում են այն անհատները, ովքեր արդեն երկար տարիներ ունեն հողօգտագործման փորձ Արաքսի հովտում»,- նշել է Արթուր Աղաբեկյանը:

 

Տարածքը միանշանակ բարենպաստ է հացահատիկային մշակաբույսների աճեցման համար, տասնյակ տարիներ չի արձանագրվել  կարկտահարություն, ջրի եւ արեւի պակաս չկա, ինչը եւ ըստ  փոխվարչապետի, այն երեք անհրաժեշտ պայմաններն են , որոնք ապահովում են  լավ բերքը:Այս առումով եւ գրավիչ է այս տարածքը:

 

 Փոխվարչապետը նաև նշել է, որ արդեն ներդրնողներ կան եւ ընթացքից ընդհանուր առմամբ  գոհ են, սակայն մոտենում է աշնանացանի շրջանը եւ համարում են, որ դիմորդների թիվը բավարար չէ, որ գարնանը ունենան ավելի  մշակված տարածքներ, սակայն դեռ ժամանակ կա, եւ Արթուր Աղաբեկյանը հույս է հայտնել, որ   ներդնողները  կօգտվեն ընձեռնված հնարավորությունից:

 

Նա  խոսեց նաեւ Արաքսի հովտում կառավորության հեռանկարների, մասնավորապես`  գյուղաքաղաք կառուցելու մասին, որտեղ ապրող մարդկանց  մեծամասնությունը պետք է լիենեն գյուղական բանվորները, որոնք կունենան կամ սեփական ֆերմերային տնտեսություններ կամ էլ կաշխատեն ֆերմերային տնտեսություններում: Այդ գյուղաքաղաքի կառուցումը կառավարությունը ակնկալում է իրականացնել ազգային վիճակախաղի միջոցով, ինչն  արդեն սկսված է:

 

Ինչ վերաբերում է վիճակախաղի իրացմանը, փոխվարչապետը նշել է, որ մասնավորապես գոհ է ՀՀ այն գործիչներից, ովքեր ակտիվ մասնակցում են վիճակախաղի իրացման գործընթացքին, սակայն դժգոհ է, թե ինչպես է այն իրացվում Հայ մամուլի կրպակներում:

 

«Հասկանում եմ, որ հասարակությունը այն չգնելու համար  հարյուրավոր պատճառներ կարող է բերել, բայց եւ ոչ մի պատճառ արդարացված չէ  այն նպատակի համեմատ, որ դրել է իր առջեւ ԼՂՀ կառավարությունը: Ինչ որ տեղ անհանգիստ եմ, որ բացակայում է Սփուռքի արձագանքը, այն որ վիճակախաղի որոշ տոմսեր իրացվելու է Սփյուռքում, դրա մեջ ես վստահ եմ, սակայն անկնալում ենք ավելին: Այն համազագային նշանակության գաղափար է ներառում իր մեջ: Այսօր  Արցախի Հանրապետությունում վերաբնակեցման գործընթացը ամենակարեւոր խնդրիներից է եւ այս վիճակախաղի միջոցով ցանկացած գնորդ դառնում է դրա մասնակիցը» aparaj.am-ի հետ  զրույցում նշել է ԼՂՀ փոխվարչապետ  Արթուր Աղաբեկյանը: